Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Միջազգային հարաբերությունների փորձագետ Սոսի Թաթիկյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ  դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին  խոսել է դեմարկացիայի անհրաժեշտության մասին` այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի միջոցով։ Այս խնդրի շուրջ լայն քննարկումներ են սկսվել այն բանից հետո, երբ հրապարակվել է  Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ քննարկվող նախագծի տեքստը։
 
Նա մասնավորապես նշել  է. 
 
,,Ես նմանատիպ գործընթաց տեսել եմ Կոսովոյի ու Սերբիայի, աֆրիկյան երկրների և այլոց միջև:
 
Սակայն դեմարկացիան պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է.
 
-Այն քաղաքական և առավել ևս ռազմական ճնշման ներքո չիրականացնել;
 
-Այն իրականացնել ոչ թե մեկ երկրի միջնորդությամբ, այլ միջազգային կազմակերպության մանդատի ներքո:
 
-Առնվազն ապահովել ԵԱՀԿ-ի համապատասխան մասնագետների առկայությունը: ԵԱՀԿ-ն ունի դեմարկացիայի և դելիմիտացիայի ձեռնարկ, որոնցում ամփոփված են միջազգային ստանդարտներ: Շատ լավ առիթ է ներգրավելու մեզ օգնության ձեռք մեկնած Ֆրանսիայի փորձագետներին: Պետք է խորհրդակցել իրանական կողմի հետ:
 
-Դեմարկացիայի իրականացման նախապայման պետք է լինի ադրբեջանական զորքերի դուրս բերումը Խորհրդային Միության վարչական սահմաններից ներս ընկած ցանկացած տարածքից` դա լինի Սյունիքում, Գեղարքունիքում թե այլ մարզում:
 
-Երկրորդ նախապայմանը պետք է լինի բոլոր գերիների վերադարձը:
 
-Դեմարկացիոն գործընթացը չպետք է իրականացվի շտապողաբար, այն սովորաբար տևում է տարիներ: Առնվազն կես տարի պետք է դրան հատկացվի:
 
-Հայկական կողմից դրան պետք է մասնակցեն ոչ միայն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այլև Մարդու Իրավունքների պաշտպանը, միջազգային իրավունքի մասնագետ հայ իրավաբաններ, պատմաբաններ, քարտեզագետներ, աշխարհագրագետներ, տնտեսագետներ, բնական ռեսուրսների, օրինակ` ջրային ռեսուրսների մասնագետներ:
 
-Արդյունքներն առնվազն պետք է ներկայացվեն և վավերացվեն նոր Ազգային Ժողովում:
 
- -Դեմարկացիան չի կարող տեղի ունենալ Արցախյան հակամարտության համապարփակ կարգավորումից առանձին և դրանից դուրս, քանի որ այդ դեպքում այն վերջնական և անդառնալի կդարձնի Արցախի կորուստը:
 
Ստորև տեղադրում եմ անցյալ տարվա դեկտեմբերին այս թեմայով իմ կատարած առաջին գրառումը:
 
Եվս մի անգամ Հայաստանում ներկայումս կիրառվող նորարարական դեմարկացիայի մասին.
Կայծակնային արագությամբ, խորհրդային քարտեզների հիման վրա GPS-ով արվող դեմարկացիան չի կարող բխել Հայաստանի շահերից: Ավելին, այն ծայրահեղ վտանգավոր է թե պետական և թե մարդկային անվտանգության, ինչպես նաև մարդու իրավունքների տեսանկյունից:
Ինչպես ասել եմ մոտ մի ամիս առաջ, այսպիսի դեմարկացիա հավանաբար աշխարհի ոչ մի անկյունում չի կատարվել: Եվս մեկ անգամ վկայակոչեմ այն, ինչ տեսել եմ այլ հակամարտությունների և տարածքային վեճերի դեպքում: Կազմվում են միջկառավարական հանձնաժողովներ, դրանց կից մուլտիդիսիպլինար փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբեր` ներառելով ռազմագետներ, դիվանագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, աշխարհագրագետներ, քարտեզագետներ, տնտեսագետներ, դեմոգրաֆներ..
 
Հաշվի են առնվում հետևյալ գործոնները. միջազգային իրավունք և ազգային օրենսդրություն, մարդու իրավունքներ, բնական ռեսուրսներ, անվտանգային, տնտեսական ու ժողովրդագրական գործոններ, աշխարհագրություն, և այլն: Բանակցությունները կարող են տևել ամիսներ ու տարիներ: Միայն այն բանից հետո, երբ բոլոր հարցերը քննարկված ու համաձայնեցված են, կարող է գործի դրվել կախարդական GPS-ը:
Ինչպես նշում են իրավաբանները, Խորհրդային Միության ներքին վարչական, Նարիմանովի կողմից կամայականորեն գծված սահմանների ամրագրումը կարող է անդառնալիորեն ամրագրել Արցախից և ոչ միայն Արցախից անդառնալիորեն հրաժարվելը, և Հայաստանի անվտանգությունը սպառնալիքը տակ դնելը:
Ինչպես կարող է նման պատմական գործընթացը կատարվել մի քանի օրում, առանց թափանցիկության, կայծակնային արագությամբ?
Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է, միայն ՖԲ-յան ընկերների համար: Այն կիսողը` թե ինձ թագ անելով, թե առանց, անմիջապես կարգելափակվի իմ կողմից:
 
 
orer.eu