Մայիսի 13-ին ելույթ ուենալով Պրահայի Սուրբ Վիտի, Վացլավի եւ Վոյտեխի տաճարի օծման հոբելյանին նվիրված արարողության ժամանակ, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան իր քարոզում հիշատակել է նաեւ հայ ժողովրդին։ Անդրադառնալով տաճարի ստեղծման պատմությանն ու օծմանը, կարդինալը դիմելով հավատացյալներին, հարց է տվել, արդյո՞ք չեն զգացել որ աստիճանաբար հեռանում են ազատությունից, եւ նոր ստրկության մեջ ընկնում։ ,,Արդյոք մենք անտարբեր չենք դարձել Լեռնային Ղարաբաղի մեր հայ քույրերի ու եղբայրների նկատմամբ, նաեւ Սիրիայի, Հոնկոնգի, Չինաստանի, Մյանմայի\Բուրմա\ եւ Հյուսիսային Կորեայի քրիստոնյանների նկատմամբ։ Արդյո՞ք մենք անտարբեր չենք Ֆրանսիայում և Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի այլ երկրներում հակասեմականության և հակակաթոլիկության բռնկումների նկատմամբ: Մենք անտարբեր չենք Իսրայելի ճակատագրի նկատմամբ։,, ասել է կարդինալը։ Նա զգուշարցել է, որ պատմությունը այժմ փորձում են վերաշարադրել։
Իր քարոզը կարդինալ Դուկան ավարտել է հետեւյալ մաղթանքով՝ ,, Անհրաժեշտ է չխճճել, չքաղաքականացնել, չստել, չարհամարհել ուրիշներին, չկառուցել մեր հասարակությունը կեղծ պատրանքների և խոստումների վրա: Սա ամենամեծ մարտահրավերն է, որի միջով պետք է անցնեք դուք ՝ միջին և երիտասարդ սերունդը: Մի սխալվեք, թե ձեր համար արդեն կառուցվում է նոր ճամբարների ու գուլագների ցանկապատ, որը հիմնված է անհատի, փլուզվող ընտանիքի, փլուզվող հասարակության փլուզվող ինքնության վրա: Թող խորհրդանիշը, բայց նաև այս տաճարի տարածքը լինի մերը, քոնը, և իմը: Տուն, որտեղ Աստված բառը, որտեղ հայր բառը, որտեղ մայր, ընկեր, սեր և ճշմարտություն բառը չեն կորցրել իրենց ինքնությունը, իրենց ուժը, որը մեզ ազատություն բերեց,,:
Հիշեցնենք, որ կարդինալ Դուկան այն բացառիկ չեխ անհատներից մեկն էր, որ 44 օրյա պատերազմի օրերին իր աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին։
orer.eu