Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 11-ին Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից անցկացվեց առցանց համաժողով, որին ելույթներով հանդես եկան նաև Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անմիջականորեն ներկայացնելով Արցախում առկա իրավիճակը:

Համաժողովին մասնակցող՝ Եվրոպական խորհրդարանի անդամներն արտահայտեցին իրենց աջակցությունն ու համերաշխությունը Արցախի ժողովրդին՝ անդրադառնալով այս ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի շրջանակներում իրականացվող քայլերին:

Բոլոր ելույթ ունեցողների կողմից ընդգծվեց Ադրբեջանի կողմից հայ գերիների անհապաղ վերադարձի հրամայականը և Արցախում հայկական մշակութային արժեքների պաշտպանության հարցում միջազգային ներգրավածության կարևորությունը:

Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman
ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia 

orer.eu