Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 10-ին «Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի»` ի դեմս նորընտիր նախագահ Տիգրան Առաքելյանի նախաձեռնությամբ «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետում տեղի ունեցավ հուշագրի կնքում՝ «Ագրո Հոլդինգ» և «Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ, Քարֆուր Հայաստան» ընկերությունների միջև: Այսպիսով սկիզբ դնելով Հայաստանում գյուղական համայնքների շենացման միջազգային-համահայկական ծրագրին, որի արդյունքում շեշտակի աճելու են Հայաստանից դեպի Եվրոպա արտահանման ծավալները, ինչպես նաև Հայաստանի համայնքներում ստեղծվելու են հազարավոր նոր աշխատատեղեր։

Ագրո Հոլդինգ ընկերության նպատակն է գյուղատնտեսական ութ բիզնեսի ստեղծման և կայուն զարգացման շնորհիվ ապահովել գյուղի բնակչի բարեկեցիկ առօրյան՝ դառնալով սեփականատեր իր իսկ ստեղծած ու մշակած տնտեսությունում, միևնույն ժամանակ աշխատատեղով ապահովելով մեծ թվով բնակչության: Երեք ընկերությունների միջև կնքված համագործակցության հուշագիրը նպատակ ունի աջակցել տեղի արտադրողին, ստանալ բարձրորակ գյուղմթերք, ինչպես նաև հայ արտադրողի համար ստեղծել հնարավորություն բարիքը սպառել տեղի շուկայում և միաժամանակ արտահանել արտերկիր:

Ինչպես նշվեց՝ Արգրոհոլդինգը տնտեսության մի քանի ճյուղերի համագործակցություն է՝ անասնապահություն, գոմաղբի վերամշակում, հոդրոպոնիկայի եղանակով անասնակերի արտադրություն, արևային էներգիայի, գյուղմթերքի՝ կաթի, պանրի, մսամթերքի արտադրություն, սառեցում և այլն: Ագրո Հոլդինգի նոր տեխնոլոգիաներով գոմերն այսօր արդեն մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես սփյուռքահայ, այնպես էլ արտասահմանցի ներդրողների շրջանում, որոնցից յուրաքանչյուրը, հավատալով նոր տեխնոլոգիաներով գյուղատնտեսության իրականացմանը, պատրաստ է կատարել ներդրում և նույնիսկ կիսվել սեփական փորձառությամբ ու գաղափարներով:

Ինչպես նշում է «Ագրո Հոլդինգ» նախագծի հեղինակ Հրայր Հակոբյանը, այսօր ձեռք բերելով ակցիաներ, ընդամենը հինգ տարի հետո կա հնարավորություն լինելու հայրենիքում տնտեսության սեփականատեր և ունենալ ավելի մեծ եկամուտ, քան հնարավոր է ցանկացած ավանդի ներդրման պարագայում:

Ագրո Հոլդինգի ակցիաները հասանելի են սոցիալական միջին խավի յուրաքանչյուր ներկայացուցչի, նույնիսկ ուսանողին, որն այսօր ձեռք բերելով 17-20 եվրո արժողությամբ ակցիաներ, վաղը դառնալու է որոշակի կարողության տեր անհատ: Առաջին գոմերը պատրաստ կլինեն Արարատի և Տավուշի մարզերում: Ի դեպ՝ շնորհիվ Ագրո Հոլդինգի արտադրական և բարելավող ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիաներով հագեցվածության՝ տնտեսությունը կտա առավելագուն արդյունք, օրինակ՝ ակնկալվում է, որ յուրաքանչյուր կով տարեկան տալու է 12000 լ կաթ՝ 4 անգամ ավելի քան տեղական կովերը: Ինչպես իր խոսքում նշեց «Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի» նախագահ Տիգրան Առաքելյանը՝ պալատը սերտորեն համագործակցում է ֆրանսիական պանիր արտադրող ընկերությունների հետ, որոնք կարող են հետաքրքրված լինել Հայաստանի տարածքում տեղական գյուղմթերքի արտադրությամբ. «Ֆրանսիական պանիրները գտնվում են ռուսական պատժամիջոցների ներքո և չեն կարող այնտեղ արտահանվել Ֆրանսիայից»: Ասել է թե՝ կա բաց հարթակ հայկական արտադրության ֆրանսիական պանիրը սպառել ռուսական շուկայում: «Իսկ Ֆերմերները կօգտվեն ավելացված արժեքի հարկից եկամտի ավելի արդարացի բաշխմամբ»,-ավելացրեց Տ. Առաքելյանը:

«Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպ» Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը նշեց, որ այս տարի Քարֆուրը կբացի սուպերմարկետի տիպի տասը խանութ, որոնք պետք է հագեցված լինեն հենց տեղական որակյալ արտադրանքով՝ «Այս համատեքստում Քարֆուրին անհրաժեշտ են նոր կայուն մատակարարներ ընդլայնմանը աջակցելու համար:

Մինչ օրս մենք համագործակցել ենք «Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի» հետ, կա վստահություն, բայց Ագրո Հոլդինգի՝ ծրագիրը ներկայացնելու առաջին իսկ օրից՝ արդեն ավելի քան երկու ամիս մենք ուսումնասիրում ենք ծրագիրը և վստահ կարող ենք ասել՝ այն հաջողվելու է: Ծրագրի մոտեցումները, ստրատեգիաները, գաղափարները համապատաս¬խանում են ապագայի մեր պատկերացումներին և համոզված ենք՝ այսօր հուշագիր ենք ստորագրում մի ընկերութան հետ, որը զգում ու հասկանում է գյուղատնտեսության զարգացման ուղիները:

Իսկ հայաստանյան շուկան ունի մաքուր, էկո արտադրանքի կարիք, ինչով է հայ սպառողը զիջում արտասահմանցուն: Մեր սպառողը ևս պետք է ունենա լավագույնն ընտրելու հնարավորություն»,-ասաց Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը: Համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև Ագրո Հոլդինգ ընկերության գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյանը, միջազգային ֆինանսական խորհրդատու և ներդրող Վիգեն Ասլանյանը, «Լիբերտի հոլդինգս» ընկերության նախագահ Նիկոլաս ֆիլիպ Պայաղի խորհրդատու Բենյանմին Պողոսյանը, ինչպես նաև ՌԴ-ից ժամանած գործարար Գրիգոր Հովհաննիսյանը, ով ծրագրում ներդրում է անում ինչպես իր, այնպես էլ Ռուսաստանի հայ համայնքի անունից՝ նպատակ ունենալով նպաստել համայնքի հետագա զարգամանը: Հուշագրի ստորագրումը ևս մեկ քայլ է դեպի ապագայի գյուղատնտեսության կայացումը:

 

orer.eu