Ինչպես և նախատեսվում էր, Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժով Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվեց:
Ագային ժողովն արձակվելուց հետո իր լիազորությունները շարունակելու է կատարել, մինչև կձևավորվի նոր խորհրդարանը։ Այս մասին ԱԺ հատուկ նիստի ավարտին ասաց ԱԺ արդեն նախկին ղեկավար Արարատ Միրզոյանը:
Ավելի վաղ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը աննախադեպ էր որակել իրենց քայլը՝ նշելով, որ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատն ու վերստանալ հասարակության վստահության քվեն։
Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 67 «կողմ» ձայն: Նրա թեկնածությանը «կողմ» և «դեմ» քվեարկեցին մեկական պատգամավորներ, 76 պատգամավոր քվեարկեց «ձեռնպահ»:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:
Այս մասին հաղորդում է Նոյյան տապանը։
orer.eu