Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 xachatryan mijotsarumՄայիսի 20-ին  Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյան Կենտրոնական գրադարանը կրկին իր հյուրընկալ դռներն էր բացել  հասարակության առջև: Այստեղ էին հավաքվել գրողներ,ազատամարտիկներ,արվեստագետներ և վերջապես ընթերցասեր հասարակություն`մասնակցելու  ազատամարտիկ ռեժիսոր,գրող  Խաչատուր Մարգարյանի  <<Նախիջևան.կորուսյալ հայրենիք>> և <<Սրնգափողի մենանվագը>> գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրությանը: Միջոցառումն անցկացվեց Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցի շրջանակներում: Ֆիլմերի սցենարի հեղինակն է ,գրող,''Հայֆիլմ'' կինոստուդիայի ներկայացուցիչ Անահիտ Արփենը: