Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր՝ ապրիլի 24-ին Պրահայի Հոլեշովիցե տոնավաճառում  ,,Տուր ինձ հույս,, կազմակերպությունը անցկացրեց բարեգործական ակցիա, որի ողջ հասույթը կտրամադրվի մեր վիրավոր զինվոր Արարատ Թորոսյանի պրոթեզավորմանը։ 

Հայ կանայք Սոնա Վարդանյանի եւ Մարինա Տեր Ղազարյանի գլխավորությամբ թխել էին տարատեսակ թխվացքներ, վաճառքի սեղաններին տեղ էին գտել  հայկական Մատնաքաշը եւ լավաշը, ինչպես նաեւ ավանդական պահածոներ Արաքս ընկերությունից։ 

Ի դեպ, թխվածքների տուփերը ունեին Ցեղասպանության հիշատակի անմոռուկի  եւ ,, Տուր ինձ հույս,, կազմակերպության տարբերանշանները։ Իրենց աջակցությունն էին եկել հայտնելու նաեւ մեր մյուս երեք զինվորները՝ Արամը, Նորայրը եւ Սարգիսը, որոնք արդեն պրոթեզավորվել են եւ քայլում են ինքնուրույն։ 

Այսօր մինչեւ ժամը 15-ը շարունակվելու է վաճառքը։ Հոլեշովիցե շուկայի 29-րդ տաղավարի դիմաց այցելեք եւ գնեք տարատեսակ համեղ թխվածքեղեն , խաչապուրի եւ հաց, ինչպես նաեւ հյութեր ու պահածոներ։ 

 Տեղեկացնենք, որ օրվա վերջում հավաքվել էր  203 հազար 650 կրոն։ Կեցցեն մեր կանայք  ու բոլոր աջակիցները։ 

ՕՐԵՐ