Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր Բերդավանի կենտրոնական այգում տեղի  ունեցավ խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում  զոհված Բերդավանի հերոս տղաների։

Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող  «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։

Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազան հոր խոսքով այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում:  Ամեն անգամ այցելելով  կհասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների համար էլ  մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով...

Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, ով իր խմբով և Բերդավանցի  զոհված տղաների ընտանիքների անդամների  հետ  հարգանքի տուրք մատուցեցին՝  այցելելով  քաջարի ու անմահ հերոսների  շիրիմներին ։

Խունկ և աղոթք մեր նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար:

 

 

orer.eu