Մայիսի 8-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգում տեղի ունեցավ «Շարժման մեջ» խորագրով հայկական մշակութային օրերի բացումը: Մշակութային միջոցառումների շարքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և անցկացվում է երկրամասի մշակույթի և լուսավորության նախարար Շտեֆան Դորգերլոհի հովանու ներքո: