Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին աշխարհի 15ից ավելի քաղաքներում մեր հայրենակիցներն իրականացրեցին լուռ հսկումներ՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին:
Երեւանից մինչեւ Նյու Յորք եւ Լոս Անջելես, Տորոնտո, Ժնև, Փարիզ, Հռոմ, Հյուսթոն, Սակրամենտո, Մոնրեալ, Վարշավա, Բեռլին, Համբուրգ եւ Մոսկվա եւ այլ քաղաքներում ,, Ազատել հայ ռազմագրեիներին,, կոչերով պաստառներ են պարզել եւ պահանջել ոչ միայն Ադրբեջանից ազատ արձակել հայ գերիներին, այլեւ տեղի իշխանություններին՝ ազդել Ադրբեջանի վրա։
orer.eu