Վերջին յոթ ամսում Չեխիայում չորրորդ անգամ նշանակվում է նոր առողջապահության նախարար։ Հինգ ամիս աշխատած Յան Բլատնիին փոխարինում է Կրալովյան Վինոհրադիի հիվանդանոցի գլխավոր տնօրեն Պետր Արենբերգերը, որն ըստ էության չորրորդ նախարարն է ՝ Ադամ Վոյտեխից, Պրիմուլայից եւ Բլատնիից հետո։
Վերջին նախարարի աշխատանքից դժգոհ էր ոչ միայն վարչապետը, այլեւ նախագահը։ Նոր նախարարին համարում են ռուսական Սպուտնիկ պատվաստանյութի կողմնակից, այդ իսկ պատճառով նաեւ մամուլը շահարկում է այդ հանգամանքը։
orer.eu