«ՄՈՍԿՎԱ» կինոթատրոնի աստղային պուրակում բացվեց կինոպրոդյուսեր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, «Մոսկվա» կինոթատրոնի երկարամյա տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ԱԴՈՅԱՆԻ անվանական աստղը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը։
Բացման արարողությանը ներկա էին մեծ թվով կինոգործիչներ, ՄԱՐՏՈՒՆ ԱԴՈՅԱՆԻ ընտանիքի անդամները, ընկերները, երևանցիներ և հյուրեր:
Նրա մասին խոսք ասացին Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, նրա որդին՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴՈՅԱՆԸ: Այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին ցուցադրվեց «ՄԱՐՏՈՒՆ» կինոնկարը:
orer.eu
Լուսանկարները՝ Արմենպրեսի