Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց Սուրբ Հարության տոնի պատարագ։ Հայր Սուրբն անդրադարձավ ոչ միայն Սուրբ Հարության տոնի խորհրդին, այլեւ մեր ժողովրդի հավատքին։ Իր քարոզում նա շեշտեց, որ հայ ժողովրդին անհնար է ծնկի բերել, հայ ժողովրդին խանգարում է թերահավատությունը։ ,,Հարության խորհրդի շնորհիվ նոր հաղթանակներ կլինեն, երբեք պետք չէ հուսահատվել, այլ պետք է լինել միասնական, որպեսզի հաղթանակենք աշխարհի մատահրավերներին,,- եզրափակեց իր խոսքը Հայր Սուրբը։
orer.eu