Ադրբեջանի կողմից զավթած Արցախ-Ղարաբաղի մշակութային ժառանգության ճակատագրով անհանգստացած եվրոպացի գիտնականների
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Որպես Հայաստանի մշակույթի ու հոգևոր մշակույթի հետ կապված գիտնականներ անհանգստացած ենք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքով, այլև այնտեղ ապրող մարդկանց ճակատագրով, մշակութային ժառանգության ճակատագրով: Հայկական մշակույթի վտանգված լինելը մեզ անհանգստացնում է ոչ միայն այն պատճառով, որ մշակութային փոքրամասնությունները պետք է սկզբունքորեն պաշտպանված լինեն, նաև այն պատճառով, որ Հայաստանի մշակութային ժառանգությունը մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգության մի մասն է: Մենք մերժում ենք պատմա-մշակութային ժառանգության գաղափարական այլափոխությունները կամ նրանց ոչնչացումը, մանավանդ, երբ այն ծառայում է որպես քաղաքական գործիք: Որպես քրիստոնյաներ, մենք պարտավորություն ենք զգում համերաշխություն արտահայտել մեր հավատակիցներին, որոնց մշակութային յուրօրինակությունը վտանգված է:
Այսօվա իրավիճակը ցույց է տալիս, թե որքան դժվար է լինելու պահպանել տարածաշրջանում հայկական ներկայությունը, պահպանելու նրանց ժառանգությունը և օտարերկրյա գիտնականների մուտքը կարևոր վայրերը: Մեզ թվում է, որ շտապ կերպով անհրաժեշտ է ցույց տալ այն միջոցները, որոնք կամրապնդեն հայկական ժառանգության ներկայությունը, որպեսզի դիմադրեն գաղափարական սահմանափակումներին: Այժմ իրավիճակի բարելավման համար որպես նախապայման ենք տեսնում քայլեր ձեռնարկել թշնամացած ժողովուրդների հաշտեցման համար:
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում.
• պաշտպանելու քրիստոնեական հուշարձանները օտարացումից, ոչնչացումից ու հայազրկումից,
• թույլ տալ աշխարհի գիտնականներին մասնակցելու տարածաշրջանի մշակութային պաշտպանությանը,
• ուխտավորներին ապահովել այցելելու քրիստոնեական սրբավայրեր,
• վերջ տալ ռազմաշունչ հայտարարություններին:
ու առաջարկել.
• Միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար,
• Այլ միջազգային կառույցներին խթանել անտարբեր չլինել ու մեկնաբանել իրավիճակը,
• Կազմակերպել սեմինարներ և միջազգային մասնագիտական գիտաժողովներ:
Այս կոչը գրվել և ստորագրվել է օնլայն տեխնիկական զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել 2021 թ. մարտի 4-ին:
Կազմակերպիչներն են.
Պրոֆեսոր Մարտին Տիմկե, Գետինգեն
Պրոֆեսոր Անդրեաս Մյուլլեր, Կիլ
Դոքտոր Դագմար Հելլեր, Բենսհայմ
Մասնակիցներ.
Դոկտոր Մեխակ Այվազյան, Էրլանգեն
Պրոֆեսոր Արմենուհի Դրաստ-Աբգարյան, Հոլլ
Պրոֆեսոր Խարիկ Ռաֆֆի Հազեր, Էրլանգեն
Պրոֆեսոր Մարտին Ջորջ, Բեռլին
Պրոֆեսոր Թերեզիյա Հայնհալեր, Ֆրանկֆուրտ
Դոքտոր Հարություն Հարությունյան, Երեվան
Դոքտոր Թեսսա Հոֆման, Բեռլին
Դոքտոր Արմեն Ղազարյան, Մոսկվա,
Պրոֆեսոր Կլաուս Կոշորկե, Մյունխեն
Պաստոր Հաննա Լեմինգ, Համբուրգ
Դոքտոր Յոհաննես Օլդեման, Պադերբոռն
Մագիստր Գեորգիոս Վլանտիս, Մյունխեն
Այլ ներքոստորագրյալներ.
Հոգևորական Թեյա Անբիխ, Մյուլհաուզեն
Պրոֆեսոր Թոմաս Բրեմեր, Մյունստեր
Դոքտոր Չիպրիան Բուրլաչոյու, Մյունխեն
Հոգևորական դոքտոր Ասկել Մեյսներ, Շկեուդիտց
Դոքտոր Աննա Բրիսկինա-Մյուլլեր, Հալե
Պրոֆեսոր Վոլֆգանգ Հագե, Մարբուրգ
Դոքտոր ԷՐԻԿԱ կ>դ> Հանտեր, Լոնդոն
Հոգևորական Քրիստիան Կուրցկե, Ռյուդերսդորֆ/Մագդեբուրգ
Մարկուս Մեքքել, Բեռլին
Պրոֆեսոր Դիմիտրիոս Մոսկոս, Աթենք
Դոքտոր Ռիմա Նասրելլա, Բեյրութ
Արփինե Պապիկյան, Գետինգեն
Պրոֆեսոր Կարլ Պինգգերա , Մարբուրգ
Պրոֆեսոր Մարտին Վալրաֆ, Մյունխեն
Պրոֆեսոր Դորոտեյա Վելտեկե, Ֆրանկֆուրտ
Թարգմանությունը գերմաներենից՝ Բակուր Կարապետյանի
Հայտարարությունն ուղարկել է դոկտոր Ժիրայր Քոչարյանը, Բեռլին