Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Աշխարհաժողովը ազգային ուժերի համախմբման ու համագործակցության հարթակ է՝ միտված հայ ազգի ու պետականության օրհասական խնդիրների լուծմանը։
 
Աշխարհաժողովի հայտարարությունը․
 
Մարտի 13-ի Գյումրիում հրավիրված արտակարգ Աշխարհաժողովի որոշմամբ, մարտի 16-ին հրապարակվեց Հայաստանում ստեղծված ճգնաժամի լուծման ազգային՝ աշխարհաժողովային մոդելի ճանապարհային քարտեզ – առաջարկը։ Այն, ազգի ու պետության այս ճակատագրական հանգրվանում հստակ, հիմնավորված ուղերձ էր ազգային ու պետական կառույցներին՝ սեփական պարտականության գիտակցման, պատասխանատվության ստանձման և առաքելության իրացման պահանջով։ Սակայն, հրապարակումից ավելի քան 10 օր անց, Աշխարհաժողովը ստիպված է արձանագրել․
 
1. Ազգային ու պետական կառույցներն այս պահին պատրաստ չեն իրացնելու սեփական պարտականությունից բխող անհրաժեշտ գործառույթները, որոնց շնորհիվ հնարավոր էր չեզոքացնել ներքին ու արտաքին գոյաբանական մարտահրավերները, իսկ ադյունքում քայքայված պետությունից անցում պետք է ապահովվեր դեպի Ազգային պետություն։
 
2. Միաժմանակ, չենք բացառվում, որ նշյալ կառույցների «անտարբեր» վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել սեփական պարտականությունների իրացման ոչ բավարար հնարավորություններով։ Դա օբյեկտիվ է, քանի որ նրանք միշտ գտնվել են ներքին ու արտաքին թշնամիների թիրախում, որի արդյունքում հետևողականորեն ոչնչացվել են անհրաժեշտ հնարավորությունները։ Հետևաբար, մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ շարունակելու ազգային կառույցների պարտականությունների իրացման համար անհրաժեշտ հասարակական պահանջի գեներացման գործընթացը։
 
3. Ազգային ու պետական կառույցներին ուղղված ուղերձից հետո Աշխարհաժողովը ստանձնում է ինքնակազմակերպման առաքելություն, առանց որի անհնար է ներկա խոր ճգնաժամի հաղթահարումը և համակարգային բարեփոխումները։ Ըստ այդմ, Աշխարհաժողովը հրապարակում է անվտանգային տեսակետից առաջնային թիրախում հայտնված Սյունիքի համար մշակված ինքնակազմակերպման մոդելը՝ Սյունաց Խորհրդի (կից նաև՝ Արագ արձագանքման Շտաբ) ձևավորում, որպես ինքնակազմակերպման մարմին՝ սահման-թիկունք-սփյուռք, արտակարգ ռեժիմով, լիարժեք համագործակցության նպատակադրմամբ։ Հավելենք, նաև, որ ինքնակազմակերպման այս մոդելն արդեն ուղղարկվել է հիմնական շահառուներին։
 
4. Աշխարհաժողովի կողմից ինքնակազմակերպման առաքելության իրացումը տեսական հարթությունից այլևս տեղափոխվում է պրակտիկ դաշտ։ Արդեն հրապարակվել են կառավարման, տնտեսական, անվտանգային-աշխարհազորային և տեխնոլոգիական առաջընթացի ինքնակազմակերպման մոդելները։ Այս ուղղությամբ, մենք գաղափարական ու տեսական մշակումների առաջին ցիկլը համարում ենք ավարտված և անցնում ենք այդ գաղափարների պրակտիկ իրացմանը։ Միաժամանակ, փաստելով՝ ապագա՝ նոր քաղաքակրթական հասարակարգի մշակութացման, տնտեսական ու քաղաքական մոդելների գաղափարական մշակումների նոր ցիկլի մեկնարկը։
 
 
orer.eu