Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Ազգային կինոկենտրոնը, «Կաֆկայի երազը» ֆիլմի ձեռքբերումները շարունակվում են
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է լատվիական «T-SHORT ANIMATED FILM FESTIVAL» ամենամյա փառատոնի մրցութային ծրագրում: Ցուցադրությունները կանցկացվեն առցանց ապրիլի 7-30-ը։
Ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից.
սցենարի հեղինակ և ռեժիսոր Դավիթ Բաբայան,
պրոդյուսեր Արմինե Հարությունյան,
ֆիլմի նկարիչ Գագիկ Բաբայան,
կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյան,
հնչունային օպերատոր Տիգրան Կուզիկյան։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ամբողջ ստեղծագործական կազմին և մաղթում նոր հաջողություններ։ Սա մեր ընդհանուր ձեռքբերումն է՝ ուրախացե՛ք մեզ հետ միասին: