Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում բացվել է  երիտասարդ նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի  "Ես եմ. Փյունիկ" նախագծի ցուցահանդեսը։ Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին նվիրված աշխատանքները  նա նկարել է  2019֊2021 թթ։ 

2019 թվականից նա նկարում է կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանանց, բարձրացնելով անչափ կարևոր խնդիրներ՝ նախ, որ անհաժեշտ է ժամանակին ստուգումներ իրականացնել, բարդություններից խուսափելու համար, և երկրորդ՝ կա կյանք վիրահատությունից հետո էլ։

Կանայք ոչ միայն մնում են գեղեցիկ ու գրավիչ, այլ նաև հաղթանակած։ Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի վաստակավոր նկարիչ Փարավոն Միրզոյանը կարևորելով երջանկության միջազգային օրը։ Բժիշկ Վահե Տեր Մինասյանն իր խոսքով կարևորեց կանանց ժամանակին հետազոտվելու փաստը։ Վերջին տարիներին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղն առաջին տեղում է։

Մարիամը նկարել է քաղցկեղը հաղթահարած 12 կանանց։ Ասում է, ոչ բոլոր նկարներն են դյուրին եղել հանձնել կտավին։ Ամեն նկարի հետ ապրել է, ամեն հերոսուհու հետ ապրել նրա պատմությունը ու տարվել երբեմն այնքան, որ նույն ցավերն է զգացել։ Բոլոր դիմանկարներն ստեղծվել են զրույցների արդյունքում, բոլորը  իրական պատմությունների արդյունք են։

Մարիամն իր ելույթում նշեց, որ իբրեւ արատահայտման միջոց ընտրվել է գեղանկարչությունը։ Նրա ասելով, ծրագրվում է, որ ցուցահանդեսը կներկայացվի նաեւ Հայաստանի մարզերում, ինչու չէ, ցանկության դեպքում նաեւ արտասահմանում։ Ի դեպ, նախագծի մասնակիցները Կանադայից են, ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Հայաստանից։ Մարիամ Մուղդուսյանի ասելով, ցուցահանդեսին ներկայացվել են միայն այն կանանց նկարները, որոնք ներկա են։ Նա նշեց նաեւ, որ բոլոր կանայք , որոնք մասնակցել են նախագծին, նրանք հաղթողներ են, քանի որ հաղթել են հիվանդությանը։ Նա նաեւ հույս հայտնեց, որ այդ աշխատանքի ընթացքը այդ կանանց նույնպես դրական պահեր է պարգեւել։ 

 

orer.eu