Մայիսի 10-ին Բեռլինի Աբակուս ցուցասրահում բացվեց հայ արվեստագետներ ՝ բեռլինբնակ Արչի Գալենցի եւ ֆրանսաբնակ ՎԱԶՕ-ի /Վազգեն Պահլավունի-Թադեւոսյան/ ,,ABSTANDSKARTOGRAPHIEN,, խորագրով ցուցահանդեսը։ Երկու տարբեր անհատականություններ, տարբեր խառնվածքի նկարիչներ ներկայացվեցին միեւնույն տարածքում՝ ցուցադրելով երկու անհատական նախագծերի երկխոսություն։ Գալենցի եւ ՎԱԶՕ-ի իրականացրած նախագծերը կարելի է բնորոշել որպես ներքին քարտեզագրություն, մտորումների, զգայական ապրումների, խորքային թրթիռների լեզվով արտահայտված քարտեզագրություն։