Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Արցախում զոհված որոշ զինվորների աճյուններն այնքան վնասված են, որ հնարավոր չէ նույնականացնել:,,Մենք կապի մեջ ենք բարձրակարգ օտարերկրյա հաստատությունների մասնագետների հետ և իրականացնում ենք ամենաբարդ հետազոտությունները: Այս պահին անհրաժեշտ է ծայրաստիճան բարդ աշխատանքներ իրականացնել շուրջ 210 նմուշների ուսումնասիրության վրա: Ընդհանուր առմամբ, ԴՆԹ անալիզի միջոցով հայտնաբերվել է ավելի քան 2200 մարդ: 2400 մարդ ԴՆԹ թեստ է հանձնել, որից 180-ը դեռ սպասում է պատասխանի,,-ասել է նա:
orer.eu