Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Փետրվարի 27-ին չեխական Ուստի նադ Լաբեմ քաղաքում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցամարտ, որի արդյունքում մեր հայրենակից 25ամյա Էրիկ Աղաթելյանը  Չեխիայի պատմության մեջ սահմանեց ռեկորդ։  Մրցամարտում հաղթելով Յոզեֆ Զահրադնիկին, նա ընդամենը 25 տարեկանում 7-րդ անգամ դարձավ Չեխիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն։ Նա հանդես  է գալիս 63.5 քաշային կարգում։ 

Մինչ այժմ Էրիկը  ունեցել է մոտ 250 մրցամարտ, 7 անգամ դառնալով հանրապետության չեմպիոն, մեկ անգամ արժանացել է ոսկե մեդալի, 2 անգամ արծաթե Ուստի նադ Լաբեմի Մեծ մրցանակի առաջնություններում, 2013 թվականին ճանաչվել է Չեխիայի լավագույն բռնցքամարտիկ։ 2018-ից հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ 

 

Օրեր ամսագրի անունից շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։ 

 

orer.eu