Կյանքի 89-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը։
Մեդեա Աբրահամյանը հայ առաջին թավջութակահարն էր, ով պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացիալ Նահանգներում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։ Ելույթներ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Théâtre des Champs Elysées», «Salle Pleyel», Բուենոս Այրեսի «Teatro Colón», Լյուքսեմբուրգի «Grand Théâtre», Մոսկվայի «Մեծ թատրոնում» և այլուր:
Armenian National Music-ը խորին ցավակցություններն է հայտնում ականավոր արվեստագետի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և իր արվեստի երկրպագուներին։
Մեդեա Աբրահամյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Լուսանկարը՝ Սերգեյ Մանվելյանի