Այսօր Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի հեռավար նիստ է գումարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով։ Տեսակապին մասնակցել են Ռուսաստանի վարչապետը, անվտանգության խորհրդի քարտուղարն ու տեղակալը, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը, արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի նախարարները եւ ԱԽ այլ անդամներ։
ՌԴ նախագահը նշել է, որ կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ: ,,Ես կցանկանայի լսել ձեր գնահատականները, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը, սահմանապահները և ինչպես է ընթանում համագործակցությունն այս ոլորտում միջազգային կազմակերպությունների, մեր արտաքին գործընկերների հետ,, -ասել է նա:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել նաեւ Նիկոլ Փաշինյանը, որին չեն մասնակցել Հայաստանի նախագահն ու Գլխավոր շտաբի պետը։ Փոխարենը վարչապետը հանդիպել է Հայաստանի նախագահին։
orer.eu