Պրահայում չեխերեն լույս է տեսել հայտնի արձակագիր Նարինե Աբգարյանի ,, Երկնքից երեք խնձոր ընկավ,, վեպը Կատերինա Շիմովայի թարգմանությամբ։ 264 էջանոց գիրքը հրատարակել է Պրոստոր հրատարակչությունը, գրքի արժեքը 297 կրոն է։ Aktuálně.cz կայքէջում վեպի մասին գրախոսական է հրապարակել ռուսագետ Ռադկա Ռուբիլինան։
Շնորհավորում ենք Նարինե Աբգարյանին չեխերենով հրատարակվելու առիթով եւ հույս հայտնում, որ մի օր Պրահայում տեղի կունենա գրքի շնորհանդեսն իր մասնակցությամբ։
.
orer.eu
Narine Abgarjanová: Tři jablka spadlá z nebe
(Přeložila Kateřina Šimová)
Nakladatelství Prostor 2020, 297 korun, 264 stran.