Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Փետրվարի 27ը նվիրական ու խորհրդանշական օր է դարձել ոչ միայն ողջ հայության համար, այլեւ կաթոլիկ աշխարհի համար։ Այս տարվանից  Ֆրանչիսկոս Պապի կողմից  դեռեւս  2015-ին Տիեզերական Եկեղեցու  Վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնը մտցվել է  Արեւմտյան Լատին Եկեղեցու  ծիսական տոնացույցում։ 

Այդ առիթով հովանավորությամբ Արեւելյան Եկեղեցիների Ժողովի ու Քրիստոնեաների միութեան խթանման Քահանայապետական խորհուրդի եւ համագործակցութեամբ Սուրբ Աթոռում  ՀՀ դեսպանության, Վատիկանի Սուրբ Պետրոսի Մայր տաճարում այսօր  առավոտյան  ժամը  10.30-ին, մատուցվեց Սուրբ Պատարագ նախագահությամբ  Արեւելեան Եկեղեցիների Ժողովի կառավարիչ՝ Կարդինալ Լէոնարտօ Սանտրիին, եւ առնըթերակայությամբ  Քրիստոնեաների միութեան խթնման Քահանայապետական խորհուրդի քարտուղար՝  գերապայծառ Պրայըն Ֆարրելին եւ  Ւսթանպուլի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ առաջնորդ ու Վենետիկի Մխիթարյան միաբանության Քահանայապետական պատվիրակ Արհ. Լեւոն Արքեպիսկոպոս Զէքիյանին։ Համաճարակի պատճառով պատարագին շատ սահմանաբակ թվով մարդ է մասնակցել։ 

 Ներկաների թվում են եղել  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արեւմտեան Եւրոպայի առաքելական պատվիրակ՝ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը ու առաքելական եկեղեցու անդամ այլ կղերականներ, Հռոմի Լեւոնեան Քահանայապետական Վարժարանի մեծաւոր Գերյ. Հայր Նարեկ Վրդ Նաամոյան իր եղբայրակից այլ Քահանաներու հետ միասին, Լեւոնեան Քահանայապետական վարժարանի ժառանգաւորները, որոնք ապահովեցին նաեւ Սրբազան Արարողութեան երգեցողութիւնը, Անարատ Յղութեան Հայ Քոյրերու միաբանութեան մեծաւոր Մայրը՝ Մայր Արուսեակ Սաճոնյան իր միաբանակից քույրերի հետ, Իտալիայի Հանրապետության ՀՀ դեսպան Տիկ. Ծովինար Համբարձումյան եւ Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպան Տիար Կարեն Նազարյանն ու երկու դեսպանութիւնների անձնակազմի անդամները, ինչպես նաեւ հայ եւ օտար մի քանի հյուր լրագրողներ։  

Սուրբ պատարագի ընթացքին արտասանած իր քարոզում Կարդինալ Սանտրին յատուկէն շեշտըդրել է  օրվա տոնի նշանակության վրա։

Սուրբ Պետրոսի մէջ մատուցած պատարագի ավարտին Սուրբ Զոհին ներկաներուն միացան նաեւ Հռոմաբնակ հայորդիներու փոքր խումբ  մը, ապա բոլորը միասնաբար ուղղուեցան Վատիկանի պարտեզներում 2018-ին զետեղված Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանին մոտ, ուր տեղի ունեցավ Համամիութենական աղոթք նախագահութեամբ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արեւմտեան Եւրոպայի առաքելական պատվիրակ Գերաշ. Տէր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանին ու ներկայութեամբ Քրիստոնեաներու միութեան խթանման Քահանայապետական խորհուրդի  նախագահ Կարդինալ Քյուրդ Քոխին։

Մաղթանքի եւ աղերսանքի աղոթքներից հետո Գերաշնորհ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը ընթերցեց Սուրբ Գրիգոր Նարեկացիին բարեխոսութիւնը հայցող աղոթքը եւ  երգեցին Նարեկացուն նվիրուած շարականը ու արտասանեցին Հայր մեր աղոթքը, որից հետո  Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Լեւոն Արքեպիսկոպոս Զէքիյանը միասնաբար օրհնեցին ներկաներին։

 

Լուսանկարները՝ Նաիրի Շիրինյանի-Հռոմ

orer.eu