Մայիսի 9-ին Բեռլինի Kulturhaus Karlshorst դահլիճում տեղի ունեցավ Նաղաշ անսամբլի համերգը։ Այն տեղի ունեցավ Եվրոպահայկական փորձագետների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված մշակութային օրերի շրջանակներում։ Անսամբլի ղեկավարն է ամերիկահայ բեռլինաբնակ երաժիշտ Ջոն Հոթյանը։ Մկրտիչ Նաղաշի տաղերը ներկայացվեցին վերջինիս երաժշտությամբ։ Երեկոն վարում էր ասոցիացիայի նախագահ Միքայել Մինասյանը։ Համերգին ներկա էին Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը եւ Բունդեսթագի հայկական արմատներով պատգամավոր Մարտին Պացոլդը։