Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Պահպանելով ավանդական մշակույթի ավանդույթները

 

Հայաստանը համայն աշխարհին հայտնի է իր գեղեցիկ ու դարավոր ավանդույթներով ու ծեսերով, որոնք փոխանցվել են սերդնեսերունդ: Այսօր ցավոք դրանցից շատերը գրեթե չեն պահպանվում: Հայկական ծեսերի մասին են անդարձել ինչպես հայ,այնպես էլ օտարազգի պատմիչներ ու ազգագրագետներ:

Հայաստանում այսօր էլ կան մի շարք կազմակերպություններ, որոնք ժամանակ առ ժամանակ պահպանում ու ներկայացնում են դրանք, ավանդական ուտեստներն ու տոնակատարություններն ինչպես մեր, այնպես էլ արտերկրում: Այպիսով՝ հայկական մշակույթը չէր պահպանվի և սերնդեսերունդ չէր փոխանցվի, եթե գոյություն չունենային դրան նպաստող որոշակի միջոցներն ու հանգամանքները։

Փետրվարի 15-ին հայկական ծեսերին նվիրված մի շատ գեղեցիկ ցուցադրություն էր կազմակերպվել հայ գրքասեր ու արվեստասեր հասարակության մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում:

Գրադարանի արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում ներկայացվեց ցուցադրություն՝ նվիրված հայկական յուրօրինակ ծեսերին:Այստեղ հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով ներկայացված էին տարբեր գրքեր, ալբոմներ ու բրոշյուրներ, որոնք պատմում էին հայ ավանդական ծեսերի, դրանց ծագման ու արարողակարգի, մի քանի տոնածիսական ուտեստների բաղադրատոմսեր և այլն: Ցուցահանդեսը գործելու է երկու օր:

Վերջում նշենք,որ ծեսերն ու ժողովրդական սովորույթները միշտ էլ կարևոր նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմության ընթացքում:

Դրանք մեծ դեր են խաղացել մեր ինքնության, ազգային դիմագծի ու արժեհամակարգի պահպանման, ինչպես նաև մեր մշակույթը սերնդեսերունդ կրելու ու փոխանցելու գործում:Այսպիսով, հանդես գալով որպես հասարակական կյանքի հոգևոր ոլորտի խտացումներ՝ ծեսերը, սովորույթները անգնահատելի դեր ունեն` յուրովի լրացնելով ավանդույթի ընդհանուր կառույցի առանձին կողմերը, որի շնորհիվ ավանդույթը դառնում է միասնական և ներդաշնակ մի ամբողջություն:Դրանցում ժողովուրդը հանդես է գալիս և՛որպես ստեղծագործ,և՛որպես գործիչ, և՛ որպես քննադատ:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարը Սիրարփի Կարապետյանի