Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Հայտնի ռուսաստանցի իրավաբան-միջազգայնագետ, Հաագայի միջազգային դատարանի դատավոր Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայի դատարանի փոխնախագահ։
 
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, ընտրությունները կայացել են փետրվարի 8-ին։
 
Մինչև դատարանի կազմում ընտրվելը` մինչև 2014թ.-ը Գևորգյանը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, այդ թվում ՝ 2003-2009 թվականներին Նիդեռլանդներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
 
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գևորգյանի ՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում նման պատվավոր պաշտոնում ընտրվելը նրա և ընդհանուր առմամբ ռուսական միջազգային-իրավական դպրոցի բարձր հեղինակության մասին է խոսում:
ԱԳՆ-ում համոզված են, որ Գևորգյանը կարևոր ներդրում կունենա վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի իրականացմանն ուղղված միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում:
 
Կիրիլ Գևորգյանը  ռուս հայտնի դերասանուհի Մարինա Նեելովայի ամուսինն է", -
 
Աղբյուր՝ Սպուտնիկ Արմենիա