Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Քեզ կընդունեն ժպիտով, կճանապարհեն ժպիտը դեմքիդ: Այս թեթև մթնոլորտը պահվում է ամենաբարդ աշխատանքի հաշվին: «Ալմա դենտ» ստոմատոլոգիական կլինիկան այսպես աշխատում է 2013 թվականից՝ առաջարկելով ստոմատոլոգիական ծառայությունների մեծ ու ամբողջական փաթեթ: Ժամանակի հետ  զարգացնելով իր հնարավորությունները՝ «Ալմա դենտը» դարձավ նաև լուրջ մասնագիտական միջավայր աշխատող թիմի համար:

Այս ընթացքում ձևավորեց վերապատրաստում անցած նեղ մասնագետների ամբողջական թիմ, անընդհատ վերազինվեց ժամանակակից լավագույն սարքավորումներով, նորագույն տեխնոլոգիական հնարավորություններով: Իսկ ընդարձակ, գեղեցիկ ու հարմարավետ, յուրաքանչյուր բժշկի համար անհատական աշխատասենյակները ստեղծեցին առավելագույն կոմֆորտը թե՛ լավ աշխատանքի և թե լավագույն արդյունքի համար: Եվ ահա. ունենք բարձրակարգ ու որակյալ ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկա: Գյուլբենկյան 30/3. Սա կարևոր ու անհրաժեշտ հասցե է նրանց համար, ովքեր ունեն ատամնաշարի և լնդերի խնդիրներ, հատկապես բարդացած վիճակում:

Ատամների և լնդերի բուժում, վերականգնում, ատամնաշարի էսթետիկ խնդիրների շտկում: Բոլոր խնդիրները մեկ տեղում լուծելու համար «Ալմա դենտում» գործում են   ստոմոտոլոգիական ծառայությունների բոլոր անհրաժեշտ ուղղությունները՝ թերապիա, օրթոպեդիա, էնդոդոնտիա, օրթոդոնտիա, իմպլանտացիա, վիրաբուժություն: Յուրաքանչյուր ուղղության բարձրորակ աշխատանքի համար կլինիկայում ներդրված են նորագույն սարքավորումներ ու մեթոդներ, աշխատում են հատուկ վերապատրաստում անցած բժիշկներ: Իսկ նեղ մասնագետների համատեղ աշխատանքով, անհրաժեշտության դեպքում, ապահովվում է համալիր և ամբողջական բուժում:

«Ալմա լաբ». սա էլ կլինիկայի ատամնատեխնիկական լաբորատորիան է, ոչ միայն «Ալմա դենտին» սպասարկող, այլ առանձին պրոֆեսիոնալ լաբորատորիա: «Ալմա Լաբ»-ն ունի ժամանակակից, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ ու փորձառու մասնագետներ:  Այստեղ կատարվում են ցանկացած տիպի և բարդության աշխատանքներ: Միջազգային ստանդարտներին համապատասխան  էսթետիկ և ֆունկցիոնալ կոնստրուկցիաները մեծ պահանջարկ ունեն նաև այլ ստոմատոլոգիական կլինիկաների կողմից: Ուստի «Ալմա լաբը» պատրաստում է նման կոնստրուկցիաներ ու դետալներ ոչ միայն «Ալմա Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետների պատվերով, այլև համագործակցում է մեծ թվով կենտրոնների ու ատամնաբույժների հետ:

Որպես ստոմատոլոգիական կլինիկա «Ալմա Դենտ»-ն իսկապես աշխատանքային ներդաշնակ միջավայր է բժշկի համար, որովհետև նա՝

կիրառում է միայն բարձրակարգ նյութեր լավագույն սարքավորումներ,

վստահ է, որ գործիքները ախտահանվում են ամենաբարձր մակարդակով,

ունի մասնագիտական աճի, աշխարհի նորություններին ոչ միայն հետևելու, այլև կիրառելու հնարավորություն,

ունի նեղ մասնագետ-գործընկերներ՝ թիմով աշխատելու համար,

միևնույն ժամանակ կրում է անհատական լուրջ պատասխանատվություն  իր աշխատանքի որակի համար:

Իսկ ընդհանուր լավ մթնոլորտը և պայմանները միայն նպաստում են լավ արդյունքին:

Ապացույցը այցելուների մեծ թիվն է: Առավոտյան 9-ից երեկոյան 9-ը սպասում են բոլորին՝ առանց որևէ մեկին սպասեցնել տալու: Այցելեք բուժական և էսթետիկ խնդիրների ամբողջական լուծման, լավ ինքնազգացողության, հարմար և մրցունակ պայմաններից օգտվելու համար:  Եթե նույնիսկ ունեք խորհրդի կարիք բերանի խոռոչի, ատամների խնամքի վերաբերյալ, դարձյալ կարող եք գալ, նաև պրոֆիլակտիկ ստուգում անցնել: «Ալմա դենտում» խորհրդատվությունն անվճար է:

«Changing smiles for life»՝ ժպիտ լիարժեք կյանքի համար. Պատահական կարգախոս չէ: Սա ռեալ արդյունք է՝ լավ կազմակերպված ու  աշխատանքի շնորհիվ:

 

Առողջապահական համակարգ