Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Այսօր  Նիդերլանդական առավոտյան թերթերը տարածում են լուրը, որ Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը կառավարության կաբինետին կոչ է անելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նիդերլանդների կառավարությունը դա դեռ չի արել՝  թեև խորհրդարանը հասցրել է երկու անգամ դատապարտող բանաձևեր ընդունել: Կառավարությունն ամեն անգամ հարցը մերժում էր կապված Թուրքիայի հետ հարաբերությունները չխաթարելուն:

Քրիստոնեական Միություն  (Christen Unie) կուսակցությունն այսօր միջնորդություն կներկայացնի ժամանակավոր կառավարությանը հենց ճանաչման կոչով  Այն լայնորեն աջակցվում է Ներկայացուցիչների պալատում: Ամենամեծ կառավարությունը ներկայացնող VVD կուսակցությունը քննարկումներին չի մասնակցելու, իսկ մյուս կուսակցությունը  «Դենկ» անվամբ  չի պաշտպանում միջնորդությունը, այս կուսակցությունն ավելի շուտ հետևեց Թուրքիայի քաղաքական գծին, որը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին: Այն խորհրդարան մտած ամենափոքր խումբն է բաղկացած երկու էթնիկ թուրք և մեկ մարոկացի պատգամավորներից:Հոլանդական կառավարության  կաբինետը մինչ այժմ  «հայկական ցեղասպանություն»  բառակապակցության փոխարեն այն անվանում է «Հայոց ցեղասպանության խնդիր»: 

2018-ին, կաբինետի անդամը (պետքարտուղար Սնել) առաջին անգամ մասնակցեց ցեղասպանության ամենամյա ոգեկոչմանը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան արդեն հասցրել է ողջունել  պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի ներկայացրած բանաձևը, որը կոչ է անում Նիդերլանդների կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին հայտնում է Նիդերլանդական օրագիրը։

 

orer.eu