Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ֆիլմ նվիրված հերոսներին

Հայոց բանակի օրվան նվիրված Երեւանում ցուցադրվել է «Հարսանիք թիկունքում» նոր գեղարվեստական ֆիլմը, որը  համանուն ներկայացման էկրանավորումն է: Նշեմ ինչպես ներկայացումն այնպես էլ ֆիլմը նվիրվում է Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի վառ հիշատակին ու հայ զինվորին: Ներկայացման ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է,իսկ ֆիլմի ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանն, օպերատորը Սուրեն Թադևոսյանը, սցենարիստը Անահիտ Աղասարյանը,մտահաղացման հեղինակ Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտորը՝  Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկոն:

Դերերը կատարում են՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը: Մի քանի խոսքով ներկայացնենք թատրոնի ու ֆիլմի ռեժիսորների խոսքերից: «Հարսանիք թիկունքում» ներկայացման ռեժիսոր, Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասում է, որ երբ ներկայացման նկատմամբ հանդիսատեսը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց, մտածում էին այն հասու դարձնել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ապրող ցանկացած հայի:

Եվ երկար քննարկումների արդյունքում որոշեցին «Հարսանիք թիկունքում»-ը էկրանավորել: «Ֆիլմի ստեղծման նպատակը միայն այն չէր, որ երկուսն էլ լինեին և վերջ, այլ ֆիլմը մեզ հնարավորություն կտա այս պատմությունը տեսնել Հայաստանից դուրս շատ-շատ տեղեր, ինչպես գիտեք, մենք մի քանի տեղեր, երկրներ հրավերներ ունեինք, որ ներկայացումը խաղայինք, բայց ինքն իր տեխնիկական հնարավորություններով չէր կարող լինել, իսկ հիմա մենք այդ հնարավորությունը կունենանք ու ամբողջ աշխարհով մեկ կուզենանք էս հայի ընտանիքի պատմությունը, առավել ևս գյումրեցի ընտանիքի պատմությունը լինի ամեն տեղ։ Առաջին նպատակը հենց դա է եղել», - ասաց Հարությունյանը։Ֆիլմի էկրան բարձրանալուն զուգահեռ արդյո՞ք թատրոնի բեմում շարունակելու է բեմադրվել ներկայացումը, մեկը մյուսին չի՞ խանգարի, Լյուդվիգ Հարությունյանը պատասխանեց. «Դեռ շարունակում ենք խաղալ ու խաղալու ենք, ես չեմ կարծում, որ խանգարելու է տվյալ դեպքում, որովհետև էն հանդիսատեսը, ով դիտել է այս ներկայացումը, կուզենա նաև էկրանավորման տարբերակը տեսնել»։

Ինչպես նշում է Արշալույս Հարությունյանը 65 անգամ հանդիսատեսին ներկայացված բեմադրությունը դեռ պահանջված է հանդիսատեսի կողմից: Քանի որ այն դիտելու ցանկություն ունեին նաև սփյուռքում, որոշվեց ներկայացման հիման վրա ֆիլմ նկարել նույն դերասանական կազմով: Այս ֆորմատով առաջին անգամ է Հայաստանում ֆիլմ նկարահանվում, ասում է ռեժիսոր Արշալույս Հարությունյանը: «Մեծագույն սիրով ընդունեցի այս առաջարկը, մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի ստանանք հետաքրքիր աշխատանք։ Պիտի ասեմ, որ ֆորմատի իմաստով համենայնդեպս նորություն է, այսինքն դեռևս նախադեպը չունի այս ֆորմատը։ Ես չեմ ուզում շատ գաղտնիքներ բացել, մենք բոլորս գիտենք, որ մենք պայմանական բեմում ենք աշխատում, բայց նկարում ենք կինոյի լեզվով և այստեղ, ինչ խոսք, մենք էքսպերիմենտներ արել ենք, այնպիսի էքսպերիմենտներ, ուրախությամբ կարելի է ասել, որ դեռ ոչ մեկ չի արել թատրոնում։ Այսինքն՝ թատրոնի և կինոյի նոր սինթեզ է, որը, կարծում եմ, հետաքրքիր կինի և ինչու չէ նաև կարող է ինքը շարունակական բնույթ կրի «Էն մարդիկ, ովքեր տեսել են, իրենց համար հաճելի, հետաքրքիր փոփոխություններ կլինեն, այն մարդիկ, ովքեր չեն տեսել, դա կլինի ամբողջական և մեկ հետաքրքիր բան։ Հուսով ենք, որ էմոցիոնալ և հույզերով լի հանդիսատես կունենանք»- ասում է Հարությունյանը։

Մի քանի խոսքով սյուժեի մասին: Սա գյումրեցի մի հայրենասեր ու ավանդապաշտ ընտանիքի մի պատմություն է, որտեղ պատրաստվում են ամուսնացնել գերդաստանի միակ արու զավակին:  Ներկայացվում է, թե ինչպես են աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատներն,ովքեր իրենց կարծիքն են արտահայտում հայրենասիրության գաղափարի վերաբերյալ,ի վերջո  գալով մասնակցելու ապրիլի 2-ին կայանալիք հարսանիքին: Սակայն երբ սկսվում է քառօրյա պատերազմը, և փեսան մեկնում է ռազմաճակատ:Նայելով ֆիլմը տեսնում ենք, թե ինչպես են հայերի հետ կողք կողքի հավասար պայքարում ու մարտնչում մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները, մասնավորապես եզդի ժողովուրդը: Սրա վառ ապացույցն է ֆիլմի հերոսներից ազգությամբ եզդի Սանամի որդիների՝Սլոյի ու Մրոյի,ինչպես նաև նրա ամուսնու Հասանի մասնակցությունը պատերազմին: Այստեղ վառ արտահայտված է հայրենապաշտության ու ավանդապաշտության գաղափարը: Ֆիլմի դրվագներից մեկում պարզ է դառնում այն հանգամանքն, որ արտերկրում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում ապրելով հայ ու ադրբեջանցի ժողովուրդը իբրև չունեն թշնամանք միմյանց նկատմամբ, սակայն ոչ միշտ է սա այսպես: Խոսե;լով հայրենապաշտությունից մեր աչքերի առաջ պարզ է դառնում ընտանիքի մահացած տղամարդու կերպարն, ով մասնակցելով Արցախյան առաջին գոյամարտին չի խնայել կյանքը հանուն հայրենիքի,նրա գործն է  շարունակում հեռավոր արտերկրից եկող որդին՝մեկնելով ռազմաճակատ:

Այստեղ կան նաև մի քանի այլ հակադարձող դրվագներ, մասնավորապես տան տիրուհու աղջիկներից մեկն, ով ընտանիքով ապրելով հեռավոր Ռուսաստանի Դաշնությունում ցանկանում է բոլորին համոզել այն գաղափարի մասին, թե հայերն ու ադրբեջանցիներն ապրելով կողք կողքի լավ բարեկամներ են: Ցավոք սա ընտանիքի անդամներից ոչ մեկին դուր չի գալիս: Ի վերջո համոզվելով, բոլորի հետ նա մտքափոխ է լինում: Ֆիլմն ավարտվում է որդու վերադարձով, ով բոլորին համախմբում է այն գաղափարի շուրջ, որ կյանքը շարունակվում է ու պետք է ապրել:Այսպիսով՝ վերջում նշեմ այն հանգամանքն, որ խոսելով քառօրյա պատերազմի մասին կարող ենք նշել,որ այն սանձազերծելով Բաքուն, նախ և առաջ մեծ ողբերգություն էր. որտեղ մեր ժողովուրդն ունեցավ հազարավոր զոհեր ու վիրավորներ:Եվ ահա դիտելով ֆիլմը տեղափոխվում ենք հերոսների՝գյումրեցիների ընտանիք կենցաղ,փորձելով մասնակիցը լինել նրանց միակ որդու հարսանյաց հանդեսին,կենցաղին ու ընտանեկան առօրյային:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Հարսանիք թիկունքում ֆեյսբուքյան էջի