Մայիսի 8-ին, "Ուրարտու" հայ-չեխական միությունը Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակներում կազմակերպել էր այցելություն Չեխիայի Վիսոչինա երկրամասի Սազավա ավանի ազատագրման համար հերոսաբար զոհված 19-ամյա սյունեցի Արշավիր Դավթյանի շիրիմին: Տոնական հուշ ձեռնարկին Հայաստանի և Չեխիայի դրոշների ներքո շնորհավորական ելույթներով հանդես եկան Ալեքսանդր Սարգսյանը, Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Սազավայի համայնքի ղեկավար Ֆրանտիշեկ Լեդվինկան, ավանի դպրոցի նախկին տնօրեն, պատերազմի վետերան Բոհուսլավ Տրդլան, աշխարհամարտի այլ մասնակիցներ: Հնչեցին երկու պետությունների օրհներգերը: Ա.Դավթյանի շիրմաքարին և զոհված չեխ զինվորների հուշարձանին մասնակիցների կողմից դրվեցին ծաղկեպասակներ և ծաղիկներ: Ավանի փողային նվագախումբը կատարեց մի շարք հաղթական քայլերգ: Հուշարձանի մոտ պատվո պահակախումբ էր կանգնել Սազավայի հրշեջ ծառայության անձնակազմը:
Մայիսի 8. Չեխական Սազավայում ձեռնարկ՝ հայազգի հերոս Արշավիր Դավթյանի շիրիմի մոտ
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode