Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը խորը վշտով տեղեկացնում է, որ վախճանվել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինոդերասանների գիլդիայի նախագահ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ տաղանդավոր ու սիրված արտիստ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:
Վիգեն Ստեփանյանն ընդամենը 68 տարեկան էր:
Անսպասելի ու ցավալի կորուստ:
ՎԻԳԷՆ ՍՏԵՓԱՆԵԱՆԸ
Դերասան-բեմադրիչ
* 1994-2003 թուականներուն, Վիգէն Ստեփանեանը որպէս դերասան-բեմադրիչ աշխատած է Լիբանանի մէջ, յատկապէս ՀԵԸի «Վահրամ Փափազեան» Թատերախումբի և Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբի հետ։
* Երեւանի մէջ, իր մահկանացուն կնքած է Վիգէն ՍտեփանեՆը 68 տարեկան հասակին՝ ռւղեղի կաթուածի հետեւանքով։
* 1973-1977 թուականներուն, Վ. Ստեփանեան, աշխատած է Ստանիսլավսկիի անուան թատրոնին մէջ որպէս դերասան։
*1973-1977 թթ. աշխատած է Սունդուկեանի անուան ակադ. Թատրոնի մէջ։
* 1994 ին եղած է Երեւանի «Մետրօ» թատրոնի գեղարուեստական ղեկավար ու տնօրէն։
* 1994-2003 թթ. աշխատած է Լիբանանի մէջ որպէս դերասան-բեմադրիչ։
* 2003 ին, Վ. Ստեփանեան կը վերադառնայ Հայաստան, ու կրկին կը ստանձնէ «Մետրօ» թատրոնի գեղ. ղեկավարութիւնը։
* 2007 էն, կ՝աշխատի զանազան խումբերու հետ։ Դերեր կը ստանձնէ հեռատեսիլի «սերիալ» ներու մէջ։
*Վիգէն Ստեփանեան նկարահանուած է տասնեակ մը հայկական ֆիլմերու մէջ։ Ան արուեստի վաստակաւոր գործիչ էր։
Ինչպես հայտնել է անվանի դերասանի դուստրը՝ Թամարա Ստեփանյանը, վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին, ժամը 12։00-14։00-ը` Հ. Պարոնյանի անվան թատրոնում։
Խորապես ցավակցում ենք տաղանդավոր դերասանի հարազատներին ու բարեկամներին։
Օրեր եվրոպական ամսագիր