Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
czechai pelikanՄայիսի 5-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես գործակցության իրավական դաշտի ընդլայնման հարցը: Երկուստեք կարևորվեց փորձի փոխանակումը պրոբացիոն ծառայության, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ծառայությունների մատուցման, քրեակատարողական հիմնարկների գործունեության բնագավառներում: Հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին հետագա համագործակցությանը վերաբերվող մի շարք պայմանավորվածություններ: