Սուրբ Ծննդյան պատարագ Պրահայում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի կողմից մատուցվեց պատարագ Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում: Համավարակով պայմանավորված՝ պետության կողմից սահմանված սահմանափակումների պատճառով պատարագն անցկացվեց դռնփակ, բայց հեռարձակվեց առցանց ռեժիմով։
Պատարագին ներկային Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամները եւ Չեխիայում Հայաստանի դեսպանը։
Պատարագի ավարտին Հայր Սուրբն ընթերցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը, եւ խաղաղություն ու բարեկեցություն մաղթեց չեխահայությանը, վերազարթոնքի ուժ Հայաստան աշխարհին ու ողջ հայությանը։
Այնուհետեւ կատարվեց ջրօրհնեքի արարողություն։ Հայր Բարսեղը նշեց, որ այս տարվա խաչքավորը ծխական խորհրդի փոխատենապետ եւ եկեղեցու բարերար Աղասի Զավարյանն է, ով էլ ընդունեց ջրօրհնեքի խաչը։
Այնուհետեւ օրհնված ջուրը բաժանվեց եկեղեցի այցելած հավատացյալներին։
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: