Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Շուռնուխը Հայաստանի տարածքում է եղել միշտ։ Իմ արխիվում գտա դեռեւս 1976 թվականին Մոսկվայում հրատարակված Հայկական ՍՍՀ Ատլասը։
ՍՍՀՄ Մինիստրների Սովետին Առընթեր գեոդեզիայի եւ քարտեզագրության գլխավոր վարչության 1976թ հրատարակած պաշտոնական քարտեզում, որը նաեւ հիմք էր հանդիսանում հանրակրթական դպրոցների համար, Շուռնուխ գյուղը գտնվում է Հայկական ՍՍՀ տարածքում։ Սա կարող է Հայաստանը հանգիստ օգտագործել։ Կառավարությունը թող տեղից շարժվի..... այլապես ուշ կլինի....
 
Հակոբ Ասատրյան
 
Հ.Գ. 
Հունվարի 4-ին Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող 12 տներից 11-ն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով 12-րդ տնից ընտանիքը ևս դուրս է եկել: Այս մասին Արմենպրեսին հայտնել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ 
12 ընտանիքից 9-ն այս պահին տեղավորվել է հենց Շուռնուխում, բոլորին կտրվի փոխհատուցում,-ասել է նա։  Շուռնուխ գյուղում ընդհանուր առմամբ կա 45 ընտանիք: Այսպիսով նրանցից երկուսն այս պահին Գորիսում է, մեկը՝ Կապանում: Փոխմարզպետի խոսքով՝  բոլոր միջոցները ձեռնարկում են, որ նրանք էլ շատ արագ վերադառնան գյուղ, կարծում է, որ շատ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի: «Ամեն ինչ պետք է անենք, որ բնակիչները Շուռնուխում իրենց անվտանգ զգան»,-նշել է Բաբայանը: Անդրադառնալով անվտանգությանը՝ փոխմարզպետը պարզաբանել է՝ մայրուղու՝ ադրբեջանական հսկողության տակ անցած հատվածում՝  ճանապարհի ներքևի հատվածում ադրբեջանցիները տեղադրել են վրան և տեղակայվել:
«Մայրուղու վերևի հատվածում տեղակայվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը: Մայրուղու վրա տեղակայվել են ռուս սահմանապահ զորքերը: Կարծում եմ՝ այդ հատվածում մայրուղին լիարժեք անվտանգ է, քանի որ վերահսկսվում է և մեր ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից և ռուս սահմանապահների կողմից»,-ասել է նա: