Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի վարչապետի որոշմամբ՝ դեսպան Գագիկ Ղալաչյանը 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Նա ծնվել է 1969 թվականին Լվովում, ստացել է մի քանի բարձրագույն կրթություն Լենինգրադի եւ Երեւանի պետական համալսարաններում, ավարտել է Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիան, ուսանել է նաեւ Աթենքում։ 1993 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտգործնախարարությունում, եղել է Հայաստանի դեսպանը Հունաստանում եւ Ղազախստանում, համատեղության կարգով Հայաստանը ներկայացնելով նաեւ Բալկանյան մի քանի երկրներում, ինչպես նաեւ Ղրղզստանում։
orer.eu