Չեխական հեռուստատեսության լուրերի թողարկումն այսօր անդրադարձավ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ 2021-ին պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Միեւնույն ժամանակ անդրադարձ կատարվեց Հանրապետության հրապարակի հանրհավաքին, ուր ըստ հեռուստակայանի 25 հազար հայաստանցիներ պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքի մասնակիցներից մի քանիսը թղթակցին տված հարցազրույցում նշեցին, որ Նիկոլ Փաշինյանը անցած երկու տարիներին իր տված խոստումները չի կատարել, իսկ պատերազմի ավարտին ստորագրել է անընդունելի փաստաթուղթ, ինչպես նաեւ ինքն է պատերազմում անհաջողությունների մեղավորը։
Թղթակիցն անդրադարձավ նաեւ հակամարտության պատմությանը եւ ներկա իրավիճակին։
ՕՐԵՐ