Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 Ժողովրդական արվեստների թանգարանում դեկտեմբերի 16-ին բացվել է ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին  Դադիվանքից բերված Կտակարաններ, խաչեր, սրբապատկերներ, հուշանվերներ, ինչպես նաև հայոց պատմության կարևորագույն էջերը լուսաբանող գրքեր, ֆոտոալբոմներ։

Շրջելով գեղեցիկ ու յուրահատուկ կերպով ձևավորված տաղավարներով նկատեցինք, թե ինչպես էին կողք կողքի դասավորված սիրված հայ ժամանակակից պատմաբանների, մասնավորապես՝Марк Григорян-ի <<Мой Карабах>>,  Աշոտ Մուրադյանի <<Armenia>> (ՙՙՙԱրմենիա), Ճանապարհ դեպի հաղթանակ, Դադիվանք,  Stephanie Sarkissyan <<Armenian Monuments amd remains in Artsakh (Gharabagh)>>, Վիոլետա Մնացականյանի  <<Վավերագրական մատյան>>, <<Ոգու ամրոց>>. <<Աննվաճ Հայաստան>>, Արցախի թեմի  <<Սուրբ Գրիգոր  Նարեկացի>> , Ատոմ Մարտիրոսյանի <<Թուրք-ադրբեջանական Հայատյաց քաղաքականությունը և հայերի ուծացումը>> <<Ես մի զարկն եմ … Շուշիի գունդ>>  <<Իմ  Շուշի>>, Սամվել Այվազյանի <<Դադիվանքի վերականգնումը 1997-2011թթ>>  Մարինա Առուստամյանի <<Հայոց ցեղասպանության թեման գերմանական և Ավստրիական գրականության մեջ>>  կողմից ներկայացված հրատարարակություններն ու <<Մանկական հանրագիտարանը>>:

Այս գեղեցիկ նախաձեռնության մասին խոսեցին կազմակերպիչները՝թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանն ու փոխտնօրեն Գայանե Ասլանյանը: Իսկ ցուցանմուշների ու ներկայացված գրքերի մասին շատ գեղեցիկ ու հակիրճ պատմական էքսկուրս ներկայացրեց թանգարանի աշխատակիցներից, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եվա Գևորգյանը:

Ձեռնարկի գեղարվեստական մասում ելույթներով հանդես եկան Շուշիի բենդն ու Երևանում բնակվող արցախցի պատանիները: Միջոցառման ընթացքում այցելուները նաև հնարավորություն ունեցան ձեռք բերել «Դադիվանքի անուշները»՝ ժենգյալով հացը, փախլավան, գաթան, որոնք պատրաստված էին  Արցախի կանանց ձեռքով։ Արցախի այս բարիքները ներկայացնում էր Մարտակերտից ժամանած Աստղիկ Դավթյանը:

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի