Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
,,Գուցե դիահերձարանի մարմինների մեջ նրա մարմինը չլինի: Ծնողները դեռ սպասում են իրենց որդիներին Ղարաբաղից,,։
 
Այսպես է վերնագրել չեխական ՄՖ Դնեսն իր համացանցային հոդվածը , որը հիմնված է AP գործակալության եւ Վաշինգտոն փոստ թերթի հրապարակումների վրա։ Նշվում է, որ հակամարտության երկու կողմում էլ բազմաթիվ ծնողներ սպասում են իրենց զավակների վերադարձին։ Թղթակիցը Ստեփանակերտի հիվանդանոցում հանդիպել է այն ծնողներին, որոնք սպասում են իրենց զավակներին, ամեն օր գնում են դիահերձարան, որպեսզի գտնեն իրենց որդիներին։ Նրանցից մեկը ՝ 28 ամյա Վահեի հայրը՝ Վանեցյանը, ասում է, որ հավատում է, որ որդին ողջ է եւ այդ պատճառով դիահերձարան չի գնում։ Սպասում է նրա վերադարձին։ Վահեն Հայաստան էր եկել Ռուսաստանից, ծնողներին տեսնելու, սակայն պատերազմը սկսվել էր եւ նա ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 28էին։ Վերջին անգամ հոր հետ խոսել է նոյեմբերի 6-ին։
Նույն վիճակն է նաեւ ադրբեջանական կողմում։ Թերթը հայտնում է, որ պատերազմի ժամանակ զոհվել է նաեւ ադրբեջանցի հայտնի լրագրող Խաջիդա Իսմայելովայի զարմիկը։ Նա էլ ասում է, որ շատերի մարմինները այրված են եւ անհնար է զանազանել։ Նրա խոսքով ՝ Ադրբեջանի կառավարությունը քիչ տեղեկություններ է հայտնում պատերազմի զոհերի մասին: Հետևաբար, հարազատներն ու քաղաքացիական հասարակությունը քննարկումներ են կազմակերպել WhatsApp ինտերնետային պլատֆորմի վրա, որտեղ նրանք, օրինակ, կիսում են տեղեկատվություն այն մասին, թե որտեղ կարելի է ԴՆԹ տրամադրել և դրանով նպաստում են զոհերի նույնականացմանը:
 
Իսկ դեկտեմբե»ի 12-ի  ՄՖ Դնեսի տպագրված տարբերակում Ելիզավետա Նեստերցովան հավասարության նշան էր դրել` պատերազմական հանցագործություններ են կատարել երկու կողմերը։ Ամեն դեպքում նշելով ազերիները կատարած արդեն հայտնի տեսագրությունների վայրագությունները, նշում է նաեւ, որ ինչ որ մի տեսագրության մեջ հայերը կտրում են արդեն մահացած ադրբեջանցիների ականջները։ /Նման բան առաջին անգամ եմ լսում անցած երկու ամիսների ընթացքում։/ Ասում է Ադրբեջանն ասել է, որ կհետաքննի իր զինվորների կատարածը, իսկ Երեւանը դեռ լռում է։
 
Աու.... պաշտոնական Երեւան, զարթնիր քնից։ Երկրում գոնե մի աշխատող մարդ չի՞ մնացել, թե բոլորը հույսը դրել են Արման Թաթոյանի վրա։
 
Հ.Ա.
Չեխերեն հոդվածն այստեղ՝