Այսօր Պրահայում խորհրդարանի շենքում Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկն ընդունել է հայտնի գործարար, ,,Մարլենկա Ինթերնեշնըլ ,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանին։
Խորհրդարանի Ստորին պալատի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով։ Հայ ձեռնարկատերը ներկայացրել է զինադադարից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ադրբեջանական կողմում հայտնված հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վիճակին, որոնց նկատմամբ կիրառվում են անմարդկային կտտանքներ, նրանցից շատերը մահանում են գերության մեջ։
Գեւորգ Ավետիսյանը Պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել նաեւ հայկական մշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանության հարցը, քանի որ ադրբեջանցիներն արդեն վնասում են դրանք, ջարդում եւ ոչնչացնում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հակամարտության պատմությանը եւ դրան առնչվող այլ հարցերի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դատապարտման եւ Արցախի անկախության ճանաչման գործընթացին առնչվող հարցերին։
Orer.eu