Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին: Եվ ահա այս հարաբերությունների շնորհիվ է, որ ինչպես Լեհաստանում, այնպես էլ մեր երկրում կազմակերպվում են տարրաբնույթ մշակութային միջոցառումներ՝նպաստելու երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման նպատակով: Նմանատիպ միջոցառումներից է մեր երկրում կազմակերպվելիք «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։ Այդ առթիվ դեկտեմբերի 7-9-ը Երեւանում անցկացվում է «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։
Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից:
Միջոցառումների բացման պաշտոնական մեկնարկը տրվեց դեկտեմբերի 7-ին, Դալան ցուցասրահում,որտեղ տեղի ունեցան «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և «Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսը տրամադրել էր Royal Łazienki Museum-ը։ Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցաև ծանոթանալու Վարշավայի ճակատամարտի մասին պատմող փաստա-վավերագրական նյութերի, ինչպես նաև դիտեցին Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ» ֆիլմը։ Միջոցառման շրջանակներում կայացավ նաև Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։Գիրքը բնագրից թարգմանել է Գրաիր Մագակիանը: Խմբագիրը Սևակ Ղազարյանն է: Այն գիտահանրամատչելի պատմագիտական ուսումնասիրություն է նվիրված Լեհաստանի ազգային հերոս Յուզեֆ Պիլսուդսկուն:Սրա բնագիրը,որտեղ կան նաև հղումներ լեհահայ հերոսական կերպարների վերաբերյալ,հագեցած է բազում արտահայտություններով ու հասկացություններով, որոնք առանձնահատուկ և բացառիկ նշանակություն ունեն լեհական աշխարհընկալման համար: Մեծ քանակ էին կազմում նաև գրքում Լեհաստանի պատմության և մշակույթի կարկառուն ներկայացուցիչներին վերաբերող հիշատակումները,որոնք,ավաղ,անծանոթ են հայ ընթերոցողին:Հաջորդ խնդիրը վերաբերում է հատուկ անունների՝անուն-ազգանունների և տեղանունների լեհերենին բնորոշ արտասանության հարցին: Այսպիսով՝ Վլոջիմիեժ Սուլեյան պատմական գիտությունների պրոֆեսոր է: Երկար տարիներ եղել է Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտի՝Լեհ ժողովրդի դեմ հանցագործությունների հետազոտման համերկրային հանձնաժողովի Վրոցլավի բաժանմունքի տնօրենը:Բազմավաստակ գիտնականն անդամակցել է Վրոցլավի Սոլիդարնոշչ անկախ արհմիութենական քաղաքացիական կոմիտեին, որը պատրաստում էր 1989-ի հունիսի 4-ի խորհրդարանական ընտրությունները: Նա երկար տարիներ աշխատակցել է տարբեր համալսարաններին:
Միջոցառումները շարունակվելու են նաև դեկտեմբերի 8-ին և 9-ին, Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում,որտեղ ցուցադրվեցին Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» ու Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» ֆիլմերը։ Երկու ֆիլմերն էլ թարգմանված էին հայերեն։ Ծրագիրն ավարտվեց դեկտեմբերի 9-ի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կազմակերպված լեհական դասական երաժշտության համերգով: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Armenia լարային քառյակը՝ Աստղիկ Վարդանյանի (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանի (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանի (ալտ), Հակոբ Աթյանի (թավջութակ), լեհ դաշնակահար Կուբա Մատուժակը, ինչպես նաև քառյակի ընկեր երաժիշտները կկատարեն Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։ Ծրագրի պաշտոնական բացումն իրականացրեց միջոցառման կազմակերպիչներից Անիեշկա Լաբենցը: Նա ողջունելով բոլորին,խոսեց ցուցահանդեսի մասին: Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավել Չեպլակն, ով ընթերցեց իր երկրի կառավարության ուղերձն ծրագրի մասին, ինչպես նաև Վարշավայի թանգարանի փոխտնօրենն, ով խոսեց իրենց մշակութային օջախի պատմության ու կառուցվածքի մասին:
Պաշտոնական բացման ընթացքում կազմակերպիչներին ուղղված շնորհակալական խոսքով ու իր տպավորություններով կիսվեց Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ ու լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: Բացման արարողությանը շնորհակալական խոսքով հանդես եկավ Անիեշկա Լաբենցը: