Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման»  Համազգային հանրահավաքին ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը  ներկայացրեց այն ծրագրային դրույթները, որոնք իր առջև է դնելու ժամանակավոր կառավարությունը:

Վազգեն Մանուկյանն իր ելույթն սկսեց այսպես. «Մենք կառուցեցինք անկախ պետություն՝ իր բոլոր թերություններով, բայց մենք կառուցեցինք այդ պետությունը: Մենք հիմա հավաքվել ենք նույն հրապարակում  30 տարի անց՝ կոտրված արժանապատվությամբ, հայրենիքը կորցրած: Հիմա Հայաստանի գոյությույունն էլ է վտանգված, ադրբեջանցին է  որոշում մեր երկրի սահմանները,  ու մենք իշխանություններից ոչ մի աջակցություն չենք ստանում»:

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Փաշինյանի՝ իշխանության գալու ժամանակաշրջանն ու հանգամանքները:

«Ո՞նց հավատացինք քաղցր խոսքերին, ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ, մենք թշնամացանք իրար հետ: Թշնամացանք հին ու նոր , արցախցի ու հայաստանցի բաժանումներով: Նիկոլի առաջին քայլը եղավ գլխատել Արցախի բանակը: Պատերազմի ժամանակ ես Արցախում էի.  գեներալները սպասում էին, թե երբ են մտնելու շտաբ: Իսկ Նիկոլը չէր թողնում, թույլ չէր տալիս նրանց մասնակցել պատերազմին: Մեր բոլոր դաշնակիցները երես թեքեցին մեզանից: Փաշինյանի իրարամերժ, գրգռիչ հայտարարություններն ամեն օր մոտեցնում էին մեզ պատերազմին. և պատերազմն սկսվեց, մենք կարող էինք կանխել պատերազմը կամ  հաղթել պատերազմում փոքր կորուստներով: Աշխարհում ոչ մի ժողովուրդ  չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ հայերին տարավ պարոտության, մինչև հիմա իշխանական ղեկի մոտ է: Նրա ամեն օրը մեզ հետ է գցում: Նա ոչ մի ազգային ձգտում չունի: Փաշինյանը մի բան էլ պիտի հասկանա, որ  ինչքան շուտ հրաժարական տա, այնքան լավ»:

Վազգեն Մանուկյանն անդրադարձավ եռակողմ համաձայնագրի փաստին՝ նշելով, որ դրա հետ  մենք երբեք չենք հաշտվի, բայց այն դեֆակտո աշխատում է: Նորից պատերազմ մղել Թուրքիայի  դեմ, կնշանակի Ռուսատանի դեմ դուրս գալ: «Պայմանագիրը բացթողումներով է կազմված. նոր կառավարությունը  պետք է դրանց շուրջ բանակցություններ վարի»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը:

Ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածուն առաջիկա անելիքների մեջ նախանշեց առաջնահերթությունները՝ Հայաստանի անվտանգության հարցը՝ վերականգնել բանակն ու բանակի պարտունակությունը, վերականգնել Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունները:

Անհայտ կորածների, զոհվածների, գերիների, տեղահանված արցախցիների  խնդիրները վայրկյան առաջ լուծում են պահանջում:  «Ստեղծենք պայմաններ, որպեսզի արցախահայությունը վերադառնա իր հայրենիք»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

 «Այսօր շատ կարեւոր հարց է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Դա միայն այն չէ, որ եկեք իրար հետ ավելի բարի լինենք: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Իրենք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք: Պետք է մաքրել այդ դաշտը»,-ասաց նա:

Մանուկյանը նկատեց, որ մեր առջեւ ինչքան մեծ խնդիրներ  դնենք, այնքան ավելի միասնական կլինենք. «Ամեն մի պարտությունից սկսվում է մեր հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է նորից ոտի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, գնանք առաջ: Պարտությունից հետո պետք է ունենանք հաղթանակներ եւ նորից  մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը: Խոչնըդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչնդոտներից մեկը Նիկոլ Փաշինյանն է: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»:

 Հանրահավաքի մասնակիցերը խաղաղ երթով շարունակեցին բողոքի ցույցը: Նրանք ուղղվեցին դեպի վարչապետի կեցավայր՝ Փաշինյանին առաջարկելու պաշտոնից հեռանալու վերջնաժամկետ:

փոխանցմամբ ասել է  ,,Մեր պահանջը հետեւյալն է. մենք մինչեւ երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տա եւ հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որեւէ պայմանավորվածություն, որեւէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:

Մենք երկու հարց կարող ենք  քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը եւ ժամը, եւ երկրորդ, խոստանալ, որ ֆիզիկական  հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Նա հավելել է. «Եթե մինչեւ երեքշաբթի, ժամը 12-ը Նիկոլը չհեռանա, այստեղից բոլորիդ անունից հայտարարում եմ, որ ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ: Որեւէ պայման, որեւէ առաջարկ չենք ընդունելու, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ:

Իսկ Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ելույթում ասել է՝  Անհրաժեշտ է օր առաջ ձեւավորել մի իշխանություն, որը կկարողանա Հայաստանի ու Արցախի համար պահպանել այն, ինչը դեռ հնարավոր է պահպանել. «Անհրաժեշտ է ձեւավորել Ադրբեջանին ոչ ասող իշխանություն, քանի որ ՆԻկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Ադրբեջանին որեւէ հարցում մերժելու կամք ու համարձակություն չունի: Նիկոլ դու հանձնող ես:

«Հայրենիքի փրկության շարժումը» որպես վարչապետի միասնական թեկնածու առաջադրել ենք մեր երկրի անկախության ակունքներում կանգնած Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: ԲՆա լինելու է ապակուսակցական, վերկուսակցական վարչապետ»: որպես անցումային կառավարության ղեկավար նրա խնդիրն է լինելու հակաճգնաժամային կառավարումն ու երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստելը: Այս հարցում մեզ հաջողվել է գտնել Հայաստանի համար աննախադեպ բանաձեւ՝ Վազգեն Մանուկյանն ու իր քաղաքական ուժը չեն մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: Այսպիսով, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ազատ ու անկախ ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, ով անձնական եւ կուսակցական շահ չի հետապնդելու»:

Աղբյուր՝ https://azgonline.am