Մայիսի 4-ին պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպում ունեցավ Ավստրիայի գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ: Այցի ընթացքում նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանն ուղեկցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: