Միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետի առաջարկով, Մարսելի քաղաքապետը քաղաքային խորհրդին է ներկայացնում հետևյալ զեկույցը.
Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիական օժանդակների աջակցությունը վայելող ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և նրա հայ բնակչության դեմ, որին վերջ դրվեց նոյեմբերի 9-ին կնքված և հայ ժողովրդի մեծամասնության կողմից չընդունվող հրադադարի համաձայնագրով:
Պատմական Հայաստանի արեւելյան մասում գտնվող այս հողատարածքը միշտ բնակեցված է եղել հայ ժողովրդով:
Հայերի ազատագրման կամքը կոտրելու նպատակով ԽՍՀՄ-ը 1921 թ.-ին հանդես եկավ տարածքը Ադրբեջանին կցելու ցինիկ նախաձեռնությամբ: 1988-ից ԽՍՀՄ-ի խարխլումը մղեց դաշնային հանրապետություններին հռչակել իրենց անկախությունները:
Հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որին դարեր շարունակ նրա բնակիչներն անվանում են Արցախ, հռչակեց իրեն որպես անկախ Հանրապետություն:
Սրան հաջորդեց այն, որ Ադրբեջանն անխնա պատերազմ սկսեց ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքի դեմ, որից սակայն պարտված դուրս եկավ:
Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու գտնել խաղաղ լուծում՝ ցավոք ապարդյուն։
2016-ի, ինչպես նաեւ 2020թ հուլիսի հարձակումներից հետո մենք ականատեսն ենք Ադրբեջանի զինված ուժերի նոր ագրեսիայի, որի թիրախ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը և պատմական ժառանգությունը:
Ապավինելով Էրդողանի կառավարության անսասան աջակցությանը, Ադրբեջանը մեզ ստիպում է տեսնել, որ «1915-ի ոգին», որով կազմակերպեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, դեռ շարունակում է գործել: Բազում վկայություններ կան միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների մասին. անխտիր թիրախավորվել են ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը՝ լայնորեն գործածելով արգելված զենքեր, ներառյալ կլաստերային զինամթերք: Մենք չենք կարող ընդունել պատերազմական այս հանցագործությունները:
Մեր բարոյական պարտքն է անվերապահ դատապարտել այս ռազմական ագրեսիան, որպեսզի չասենք՝ մենք չգիտեինք, ինչպես անցյալում:
Մարդկային և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ Մարսելը միշտ կապված է եղել թե Ֆրանսիայի և թե ողջ աշխարհի հայերի հետ: Բարբարոսության առջև նրանք միշտ կանգնած են եղել իրենց համաքաղաքացիների կողքին:
Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է համախմբվեն Արցախի Հանրապետության ճանաչման համար, որպեսզի վերջապես հաստատվի կայուն խաղաղություն և ապահովվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանությունը:
Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից վերջերս ստորագրված հրադադարից անդին, մենք Ֆրանսիայի կառավարությանը կոչ ենք անում շարունակել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում և գտնել տեւական լուծում, որպեսզի Արցախը շարունակի մնալ հայկական:
Սրանք են այն պատճառները, որոնք մղում են մեզ քաղաքային խորհրդին առաջարկել ընդունել հաջորդիվ բանաձեւը.
ՀԱՄԱՁԱՅՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
ՄԱՐՍԵԼԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ