ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ - Մայիսի 3-ին Վառնայի հայ համայնքը համախմբվել էր Ս. Սարգիս եկեղեցում՝ երկրպագելու Քրիստոսի Խաչափայտի մի փոքրիկ մասունքով պատրաստված Ս. Խաչին, հաղորդում է «Կանթեղ Արարատյանի» թղթակիցը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի օրհնությամբ Խաչափայտի մասունքով Ս. Խաչը եկեղեցու Խաչի քավոր և Բուլղարիայի Հայերի Միության Ատենապետ Հարություն Հովսեփյանի կողմից ի պահպանություն տրվեց Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում: