ՀՀ նախագահի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Նա ԱԳՆ համակարգում է 1994 թվականից։
2011-2016թթ․ նախարար Այվազյանը զբաղեցրել է Լիտվայում, իսկ 2012-2016թթ․՝ համատեղության կարգով նաև Լատվիայում և Էստոնայում ՀՀ դեսպանի պաշտոնները (նստավայրը՝ Վիլնյուս)։ Նա նաեւ եղել է Հայաստանի դեսպանը Մեքսիկայում։
Հիշեցնենեք, որ նախօրեին Զոհրաբ Մնացականյանը վարչապետին ներկայացրել էր հրաժարականի դիմում։
ՕՐԵՐ