Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Նոյեմբերի 5-ին Պրահայի Մալոստրանսկա հրապարակում մոմավառություն եւ հսկում ցույց էին կազմակերպել Չեխիայի հայ երիտասարդական միության անդամները։

Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց միության անդամներից Ալբերտ Ղազարյանը, արդեն երրորդ նմանատիպ ցույցն անցել է խաղաղ, եւ հիմնական կոչերը նույնն եղել՝ ,,Կանգնեցնել ցեղասպանությունը, ,,Մի լռեք չեխեր, ,,Խաղաղություն Հայաստանին,,  եւ այլն։ Այդ նպատակով էր նաեւ ցույցի տեղը ընտրվել Չեխիայի խորհրդարանի մոտ տարածքում։

Ցույցի ընթացքում երիտասարդներին են մոտեցել նաեւ խորհրդարանի չորս պատգամավորներ եւ իրենց զորակցությունը հայտնել, ինչպես նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Ակցիան լուսաբանել են նաեւ չեխական լրատվական միջոցները։ Ալբերտ Ղազարյանի ասելով, իրենք շարունակելու են իրենց աշխատանքները, որպեզի չեխ քաղաքական գործիչները հասկական, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը շարունակում է հարձակումները Արցախի ու վերջերս նաեւ Հայաստանի խաղաղ բնակվաայրերի վրա։ 

 Ակցիայի ավարտին մասնակիցները հրապարակում մոմերով գրել են 1227 թիվը՝ ի հիշատակ Արցախում զոհված մեր հերոսների։ 

orer.eu

Լուսանկարները՝ միության անդամների։