Շտուտգարտի հայերի ցույցը Շլոսպլաց հրապարակում՝ նվիրված Արցախին
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Շտուտգարտի հայ մշակութային միության և Շտուտգարտի հայ համայնքի կողմից հոկտեմբերի l31-ին կազմակերպվել էր խաղաղությունը ոգեկոչող՝ Արցախի ինքնորոշման ճանաչմանը նվիրված հերթական ցույցը, Շտուտգարտ քաղաքի կենտրոնական՝ Շլոսպլաց հրապարակում։
Խաղաղ ցույցի մասնակիցները հանդես եկան իրենց ինֆորմատիվ կոչ-ելույթներով, տեղեկացնելով հանրությանը Արցախում տեղի ունեցող պատերազմի և դրա հնարավոր հետևանքների մասին՝ ընդգծելով մեկ ամիս շարունակ թուրք-ադրբոջանա-ահաբեկչական ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, դրանց՝ ցեղասպանության վերաճելու հեռանկարն ու այս ամենի կանխարգելման առաջնային միջոց՝ Անցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։
Ինֆորմատիվ վահանակների և կոչերի միջոցով ընդգծվեցին նաև թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերի առաջընթացը չկանխարգելելու պարագայում Եվրոպայում և մասնավորապես Գերմանիայում ահաբեկչական ուժերի դոմինանտ դառնալու վտանգը։
Հանրությանը կոչ արվեց ստուգել այս թեմայի շուրջ իրենց մատուցվող փաստերն ու պատմական իրողությունը, մասնակցել խաղաղ ակցիաների ընդդեմ տեռորիզմի և ի պաշտպանություն դեմոկրատական արժեքների, կոչ անել իրենց կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։
Ակցիան իրականացվում է Շտուտտգարտում արդեն չորրորդ անգամ։ Ակցիան ուղեկցվում է հայկական դասական երաժշտությամբ, ընդգծելու համար մեր մշակույթն ու խաղաղարարությունը։ Ինֆորմացիայի տարածումն ապահովվում է ինֆորմատիվ վահանակներով և QR կոդերի միջոցով տրամադրվում է հակիրճ տեղեկատվություն ծավալվող իրավիճակի մասին։
Խաղաղ ակցիայի մասին անդրադարձ է եղել նաև գերմանական մամուլում։
orer.eu