Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հոկտեմբերի 28-ին Պրահայի Յիրժին Պոդեբրադից  հրապարակում կազմակերպվել էր հանրապետության տոնին նվիրված տոնավաճառ, որին մասնակցեցին նաեւ չեխահայ կանայք։  Պրահայաբնակ Ռուզաննան, Անին, Կարոլինան, Ծովինարը, Արփինեն, Քսենիան, Լիլիթը, Լուզիան, Լուսինեն եւ Արաքսյան բացել էին հայկական տաղավար, եւ այնտեղ վաճառեցին իրենց պատրաստած  հայկական ուտեստեղենն ու խմորեղեն։

Հայկական տաղավարի մոտ այնպիսի հետաքրքություն կար, որ մինչեւ կեսօր վաճառվեց ամեն ինչ։ Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց կազմակերպիչներից  Ռուզաննա Ճագարյանը, վաճառքից ստացվել է 63450  կրոն եւ 80 եվրո, այսինքն մոտ  2618 եվրո։ Վաճառել են հայկական գաթա, մատնաքաշ հաց, լավաշ, տարբեր թխվածքներ, Ժինգյալով հաց եւ տնական պանիր։

Հավաքված գումարը ուղարկվեց  Արցախի օգնության հիմնադրամներին`900 եվրո  https://donate.armsymphony.am եւ  1500 եվրո Զինվորների ապահովագրության  հիմնադրամներին։ 

 

Orer.eu

 ն