Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Իսպանիայի Կոնգրեսում Պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ Բասկ պատգամավոր Ջոն Ինյառիտուն հարցեր է առաջադրել Պաշտպանության նախարարին.
 
-Կցանկանայի իմանալ թե որքա՞ն զորավարժություններ է իրականացրել իսպանական զինուժը թուրքական զինուժի հետ համատեղ։ Ինչո՞ւ եմ սա հարցնում։ Որովհետև Թուրքիան, որ հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որն իր բանակով երկրորդ ուժն է ՆԱՏՕ-ում, որ հանդիսանում է Եվրոպական Խորհրդի անդամ ու Եվրոպական Միություն մտնելու հավակնորդ է՝ զբաղված է Միջերկրածովյան տարածքում (Լիբիա, Հունաստան), Մերձավոր Արևելքում (Սիրիա, Հարավային Քրդստան) ու այս պահին նաև Կովկասում լարվածություն մտցնելով։
Պարոն Էրդողանն ու իր գլխավորած կառավարությունն իրենց նեո-օսմանյան գաղափարներով տարածաշրջանում անկայունություն են առաջացնում։ Այս պահին, Թուրքիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի / Արցախի խաղաղ բնակչության դեմ սկսված հարձակմանը, որտեղ այս երկիրն անմիջականորեն ընդգրկված է օդուժ և վարձկան ահաբեկիչներ ապահովելու գործում։ Ինչպես ինձ հայտնի է դարձել մի շարք աղբյուրներից, այս ամառ իսպանական ծովուժը համատեղ զորավարժություններ է իրականացրել Թուրքիայի հետ, Հունաստանի հետ՝ Թուրքիայի հրահրած լարվածության ֆոնին, մինչդեռ ԵՄ այլ երկրներ պատժամիջոցներ էին պահանջում ընդդեմ Թուրքիայի։ Խնդրեմ, բացատրեք ինձ (քանի որ Ձեր գրավոր պատասխանն այնքան էլ պարզ չէ) արդյոք ճիշտ են այս լուրերը, ու եթե հնարավոր է, խոսեք նաև "Պատրիոտ" հրետանահամազարկային խմբի մասին։ Այս խումբը մինչ օրս Ադանայում է (ու որքան հասկանում եմ վեց ամիսը մեկ թարմացվում են) չնայած այն բանին որ այլ երկրներ հանել են իրենց ուժերն այստեղից հենց այն պատճառով, որ Թուրքիան լարվածություն է առաջացնում տարածաշրջանում։ Ուզում եմ իմանալ շարունակելու եք արդյոք զորավարժություններն այս երկրի հետ։ Շնորհակալություն,,։
 
orer.eu